25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2017

Սերժ Սարգսյանը ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։ Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա:  Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը: Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։

Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական […]

Եվրոպայի դռները Թուրքիայի առջև փակվել են․ պատմաբան

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո Եվրոպան հասկացնում է, որ Եվրոպայում Թուրքիան տեղ չունի, և Եվրոպան Թուրքիային սիրով ընդունելու ցանկություն չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազճյանը։ Նա նշեց, որ Եվրոպայի դարպասները Թուրքիայի առջև փակվել են։  «Թուրքիան 60 տարի մուրացկանի նման Եվրոպայի դարպասների մոտ սպասեց, բայց եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են», […]

Չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն. Վ. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի։ – Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված […]

Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին. նախարար

«Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին, այլ որպես միջազգային պաշտոնյա, եւ իր սահմանափակումներն ու կանոններն ունի»,- պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ըստ նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացի ունենալը որքան խնդրի լուծում է, այնքան էլ՝ կարող է խնդրի […]

Քրիստոսը հարցնում է քեզ

«Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ» Հովհաննես 21:15 Հարությունից հետո Հիսուս երրորդ անգամ հայտնվեց առաքյալներին, ովքեր Գալիլիայի լճակում ձուկ էին որսում և նրանց համախմբեց Իր շուրջ։ Ապա հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես Ինձ։ Այս հարցը երեք անգամ կրկնվեց։ 1. Հնարավոր է, որ Հիսուս ցույց տվեց ձկներն, ուռկանը, նավակը և հարցրեց. «Սիրո՞ւմ ես Ինձ այս ամենից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի