«Զինանոց-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մալաթիայի «Պիոներ պալատի» դիմացի ծառի տակ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԻՄ-85» գրառմամբ փամփուշտ, «ՌԿԳ-ԶԵ-Մ» գրառմամբ նռնակ, ինքնաշեն նռնակ, «ՏՆՏ 11-49» գրառմամբ […]