27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2017

Մանրամասներ պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի՝ (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի […]

Լեզվաբանը շիշ է նետել ամբաստանյալի վրա.թեժ իրավիճակ դատարանում

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստին այսօր` ապրիլի 21-ին, Փառանձեմ Մեյթիխանյանը ջրով շիշ  է նետել ամբաստանյալներից Յուրի Հակոբյանի վրա: Մեյթիխանյանի  այս արարքը զայրացրել է  ամբաստանյալների հարազատներին: Վերջիններս  հայհոյանքներ եւ վիրավորանքներ  են հնչեցնել Փառանձեմ Մեյթիխանյանի հասցեին: Ստեղծված իրավիճակի պատճառով դատական նիստը հետաձգվել է: Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առաջ։  Ըստ […]

ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում է կատարվել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս.Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես […]

Ծառի ճյուղը 20 մետրից կախվել է. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ավտոսանդուղքը

Ապրիլի 21-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ Սարյանի այգում, ծառի ճյուղը մոտ 20 մ բարձրությունից պոկվել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Լուրը հաղորդում է ԱԻՆ-ը։ Փրկարարները կանաչապատման բաժնի աշխատակիցների հետ համատեղ ճյուղը մասնատել եւ […]

Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ: Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կոնկրետ պատասխանատուի […]

Ավիատոմսերի գները 2017թ. հուլիս և օգոստոս ամիսների համար

Այս տարի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ընկերությունը կատարել է  ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հուլիս-օգոստոս ամիսների համար գների ուսումնասիրություն: Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի  արժեքները  2017թ. հուլիս և […]

Մխիթարյանը դարձյալ գոլի հեղինակ դարձավ /լուսանկարներ, տեսանյութ/

  Եվրոպայի  լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» իր ուժերը չափեց «Անդերլեխտի» հետ՝  2:1 հաշվով հաղթանակ տանելով: Մեկնարկից 10 րոպե անց Ռեշֆորդի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը  գոլի հեղինակ դարձավ:  32-րդ րոպեն Հանին հավասարեցրեց հաշիվը: Լ.Ժ.-ի 107-րդ րոպեին Ռեշֆորդը ևս գոլի հողինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով  2:1 ` հօգուտ ՄՅՈՒ-ի:    

Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչում մի պատճառով (տեսանյութ)

«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը:  Էդիկ Մինասյանը նշեց, որ բավական մեծ աշխատանքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված