12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչում մի պատճառով (տեսանյութ)

«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը: 

Էդիկ Մինասյանը նշեց, որ բավական մեծ աշխատանքներ արվեցին 100-ամյակին ընդառաջ, մասնավորապես՝ 2015թ.-ին Երևանում տեղի ունեցավ « Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ համաժողովը: Նրա խոսքով, նկատելի է, որ մեկդարյա պատմությունից հետո միջազգային ճանաչմանը միացան մի շարք երկրներ՝ նրանք ընդունեցին Հայոց ցեղասպանությունը: «Հատկանշական է Թուրքիային մեղսակից երկրների՝ Գերմանիայի և Ավստրիայի ցեղասպանության ընդունման փաստը: Այդ շրջանում Թուրքիան խուճապի մեջ էր, Էրդողանն իր մոտ էր կանչում տվյալ երկրների դեսպաններին: Իսկ հանրաքվեից հետո նա բացարձակ իշխանության տեր է և չի փոխում իր մերժողական քաղաքականությունը»,- ասաց նա:

2015-16թթ.-ին Թուրքիան մի քանի փորձ է արել ետ կանչել իր դեսպաններին այն երկրներից, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, բանախոսը հատկանշական համարեց այն, որ թեև իշխանությունների դիրքորոշումը անփոփոխ է, սակայն թուրք հասարակության մեջ արմատական փոփոխություններ կան՝ հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ թուրք երիտասարդները «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» կոչերով և պաստառներով ցույցեր էին կազմակերպել Անկարայում:
Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ