27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2017

Մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 02.04.2017թ.-ին,  ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից […]

Ամենաշատը Լոռիում են ամուսնալուծվում

«Հայաստանում ամուսնալուծությունների թիվը վերջին երկու տարիներին նվազում է, սակայն այն 2001 թվականի համեմատ դեռ շարունակում է բարձր մնալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Կույումջյանի փոխանցմամբ՝ 1990-1991 թվականներին հանրապետությունում գրանցվել է 3 հազար 800 ամուսնալուծություն, 2001 թվականին այդ ցուցանիշը նվազել է` դառնալով գրեթե […]

«Իսլամական պետության» առաջնորդը ձերբակալվել է

Լրատվամիջոցները հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադիի ձերբակալման մասին։ Արաբական լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին հղում անելով, գրում են ԻՊ առաջնորդի ձերբակալման մասին։ Ալ-Բաղդադիին ձերբակալել են, երբ նա փորձել է փախչել Մոսուլից։ Այժմ նա իրավապահների հսկողության ներքո է գտնվում։

Գալուստ Սահակյանը ընդունել է Սերբիայի դեսպանին

Հ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: […]

Գործադիրի «խոշորացույցի» տակ

Վարչապետ Կարապետյանն օրերս նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլև ունի զարգացման մեծ ներուժ: Նշված ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Այդ […]

Մի օր մի տեղ ենք գնում, հաջորդը օրը` մի այլ տեղ քնում. հրդեհից հետո տանից ոչինչ չի մնացել (տեսանյութ)

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչներ Արմինե և Արթուր Մարտիրոսյաններն օրեր առաջ տանը նստած էին, երբ հանկարծ զգացել են, որ տունն այրվում է: Կինը շտապել է օգնություն խնդրել հարևաններից, որպեսզի ամուսնու դուրս բերեն տնից. Արթուր Մարտիրոսյանն, արդեն մի քանի տարի է, սայլակի օգնությամբ է տեղաշարժվում: Ինքը Արմինե Մարտիրոսյանը, ով էլ 3-րդ կարգի հաշմանդամ է, փորձել է […]

Ալիևը կպարտադրի

Չնայած այն հանգամանքին,որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին,որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում: Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում:  «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է […]

Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը. Եվրախորհուրդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը: Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի` Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները: «Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի […]

35 ամյա տղամարդուն անչափահա՞ս է սպանել

Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտնաբերվել անչափահասի: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երեւանի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային եւ հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված