26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը կպարտադրի

Չնայած այն հանգամանքին,որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին,որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում: Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում: 

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է ծայրահեղական-ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչ,որը կտրականապես դեմ է մահմեդականների ներգաղթին Ֆրանսիա և ընդհանրապես չի էլ թաքցնում իր հակամահմեդական հայացքները:

Սակայն լավ ուսումնասիրելով Լը Պենի հիմնական հակառակորդին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ելույթները,կարելի է հասկանալ մեր արևելյան հարևանների նախընտրության պատճառը: Իլհամ Ալիևը, ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև: 

Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել Ֆիյոնի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին,որում վերջինս իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ 2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր: Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռանյին Ղարաբաղը: « Պետք չէ մոռանալ,որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով,ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի»,-ասել է Ֆիյոնը Nouvelles d’Armenie-իի լրագրողին: Ադրբեջանցիները Ֆիյոնին մեղադրում են պատմություն չիմանալու և անգրագիտության մեջ: 

Ֆիյոնը պետք է ուրախ լինի,որ Բաքվում նրան անգարգետ են համարում,քանի որ թուրք-ազերիական պատմությունը բացարձակ չի համապատասխանում աշխարհում ընդունվածի հետ և ավելի շատ ֆանտաստիկ ստեղծագործություն է հիշեցնում: Ֆիյոնի վրա խաչ դնելով ազերիները սկսել են ուսումնասիրել Ֆիյոնի հիմնական հակառակորդին՝ Լը Պենին, ով ևս հայտնի է իր հակաթուրքական հայացքներով: 

Բայց Բաքվում ուսումնասիրելով Լը Պենի հակաթուրքական գործումեությունը պարզել են,որ քննադատների կողմից որպես ֆաշիստ պիտակավորված Լը Պենը ընդամենը մեկ անգամ է իր ստորագրությունը դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պահանջի տակ,որը տեղի է ունեցաել 2015 թ-ի սկզբին Եվրախորհրդարանում:

Որքան կարելի է հասկանալ, Բաքվում նախընտրում են,որ Լը Պենը իշխանության գա Ֆրանսիայում և վռնդի ազերի մահմեդականներին երկրից,քան Ֆիյոնին տեսնեն նախագահի պաշտոնում,որը ճանաչում է Արցախը որպես պատմական Հայաստանի տարածք: 

Այս ամենից ևս մեկ բան կարելի է բացահայտել: Արցախը որպես պատմական Հայաստանի մաս ճանաչման և Հայոց ցեղասպանության ճանաչման միևջև Բաքվում նախընտրում են երկրոդը: Դա նրանց խնդիրը չէ: Բա ու՞ր մնաց «Մեկ ազգ,երկու պետություն» Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը: Իլհամ Ալիևը սեփական շահերից ելնելով կարող է պարտադրել Թուրքիային գնալ իր շահերին դեմ: Բայց երբ հարցը վերաբերում Է Անկարայի շահերին,ապա այստեղ Ալիևը քաշվում է մի կողմի: 

Հ.Գ.Հետաքրքիր է նաև,թե ինչպե՞ս կարձագանքի մահմեդական աշխարհը,որը դեմ է Լը Պենին,մահմեդական Ադրբեջանից հնչող այս կոչին: Չնայած,մահմեդական աշխարհում շատ լավ գիտեն,որ Լենինի ապօրինի «զավակ» Ադրբեջանը նրա նման անհավատի մեկն է՝ աթեիստ: 

 

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ