26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2017

Պետերբուրգյան ահաբեկչությունում «Իսլամական պետության» ձեռագիրն ակնհայտ է․ քաղաքագետ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից, նշեց, ըստ նախնական վարկածի, այն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է, չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել այդ պատասխանատվությունը:  «Չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց, միևնույն է, ձեռագիրը նույնն է: Մի կողմ թողնենք այն, որ այս գործողությունը դիտարկվում […]

Ժողովուրդը ձայն չտվեց ընդդիմությանը. ՕՐՕ-ի ներկայացուցիչները՝ փողոց դուրս չգալուց

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ընդդիմությունը պարտվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ չստացվեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան ապահովել: «Մենք ամեն ինչ արեցինք, որ լայն համախմբում լինի իշխանության դեմ, որ մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող  է իրական փոփոխությունների բերելի, մեզ դա չհաջողվեց, էապես մեծ է նաև ընդդիմության պատասխանատվության հարցը:  Բոլորս […]

Հրապարակվել է Պետերբուրգի պայթյունի հետեւանքով զոհերի ցանկը․ հայեր չկան

Հրապարակվել է Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկության զոհերի նախնական ցանկը։ Հարկ է նշել, որ այդ ցանկում հայի անզգանուն ունեցողներ չկան։  Նախնական ցանկում 10 հոգու անուն է, եւս 4 զոհի ինքնությունը հնարավոր կլինի պարզել գենետիկ անալիզներից հետո։  Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով 14 զոհ եւ 45 վիրավոր կա։

Դոլարը թանկացել է

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  481.50  ՀՀ դրամ  նվազագույն և  483.50  առավելագույն  փոխարժեքով, վաճառվում` 485.50  ՀՀ դրամ նվազագույն և 486.50 առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է 509 ՀՀ դրամ նվազագույն և 514 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում` 519  ՀՀ դրամ նվազագույն և 524 առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում է 8.40 ՀՀ դրամ նվազագույն […]

Պայքարը շարունակվելու է. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի համարում, որ լեգիմտիմ ընտրություններ ենք ունեցել ապրիլի 2-ին: «Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք անկախ ամեն ինչից, ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն, և այս նոր խորհրդարանով ձևավորված իշխանությունը չի կարողանալու մեր լեգիմտիությունը պաշտպանել, տնտեսական դաշտում բարեփոխում անել կամ արցախյան հարցում որոշակի առաջընթաց ապահովել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: […]

«Կույս չեն … երեքից 2-ը ՀՀԿ ու Ծառուկյան է ընտրել»

Այսօր Երևանի մի քանի թաղերում քայլելիս դիտարկումներ արեցի։ Մի կողմ թողնեմ այն հանգստությունը, որ կա քաղաքում։ Նորմալ երկրում այսպիսի ընտրություններից հետո գոնե երիտասարդությունն ու միջին խավը կեռային։ Բայց դա հեչ։ Մարդիկ, ովքեր ինձ դեմքով ճանաչում էին, աշխատում էին հայացքները փախցնել։ Ես էլ նագլիորեն ուղիղ նայում էի դեմքերին։ Ու շատերը գլուխները կախում էին … Որովհետև բոլորը […]

«Ծառուկյան» խմբակցության կազմը

Ազգային ժողովի ընտրություններում ձայների թվով երկրորդ հորիզոնակում էր «Ծառուկյան» դաշինքը: Նա այս խորհրդարանում ունենալու է 30 մանդատ, և ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, 3 ներկայացուցիչ է ունենալու ազգային փոքրամասնություններից:  Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված 15 պատգամավոր է ներկայացված լինելու «Ծառուկյան» խմբակցությունում:  Նրանք են` Դավիթ Մանուկյան, գործող պատգամավոր Մելիք Մանուկյան, տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյան, նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյան, Արտաշատի ներկայիս քաղաքապետ Արգամ Աբրահամյան, ով հրաժարական […]

ՊԵԿ-ից հայտնում են

Հարկ վճարողների իրավունքների պաշտպանությունը՝ ՊԵԿ օրակարգում Վարչական վարույթների վերաբերյալ ծանուցման համակարգի արդյունավետությունն աճել է  Հարկ վճարողների չկատարած պարտավորությունների գանձման և իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելիս, օրենքի պահանջով, պետք է պարտադիր ծանուցել հասցեատիրոջը: Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի տեղեկացմամբ՝ կոմիտեն հետևողական է ծանուցման համակարգի արդյունավետ կիրառման, վեր հանված […]

Սերժ Թանկյանը հիացած է հայ փոքրիկով /տեսանյութ/

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of a Down ռոք-խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է մի փոքրիկ արցախցի կատարում նրանց «Lonely Day» երգը։ «Ես, իսկապես, հիացած եմ Արցախով։ Շատ զարմանալի փոփոխություններ են կատարվել այստեղ։ Ահա տեսեք, այս երեխային, որ երգում է SOAD-ի -ը։ Նա, իսկական, ռոք-աստղ է», – գրել է նա։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի