25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայքարը շարունակվելու է. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի համարում, որ լեգիմտիմ ընտրություններ ենք ունեցել ապրիլի 2-ին: «Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք անկախ ամեն ինչից, ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն, և այս նոր խորհրդարանով ձևավորված իշխանությունը չի կարողանալու մեր լեգիմտիությունը պաշտպանել, տնտեսական դաշտում բարեփոխում անել կամ արցախյան հարցում որոշակի առաջընթաց ապահովել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Վերջինիսի խոսքով՝ կրկնաքվեարկության դեպքեր են եղել ընտրությունների ժամանակ, իսկ հիմնական քաղաքական պրոցեսները դուրս են մնացել խորհրդարանից: «Քաղաքական գնահատականս խիստ բացասական է:

Ձայների հրապարակային աճուրդ եղավ, նաև սև քարոզչություն մեր դաշինքի նկատմամբ»,-հայտարարեց նա:

Միաժամանակ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ մարդիկ կան, որ ընտրակաշառք են վերցրել, արդեն անիծում են այն սև օրը, որ ՀՀԿ-ին են ընտրել: «Մենք ունենալու ենք բազմաթիվ խնդիրներ, ու այդ ճանապարհին մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակում ենք մեր շտաբի գործունեությունը, որոշակի վերակազմակերպման փուլ ենք սկսել, բայց համագործակցությունը, միանշանակ է, որ կշարունակվի»,-շեշտեց նա:

Քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ նա ասաց, որ դա քննարկման փուլում է, բայց ինքը Մարտիրոսյանը չի կարծում, որ պետք է մասնակցել այդ ընտրություններին: «Թող ժողովուրդը մի հատ մարսի կատարվածը»,-նկատեց նա:

«Խնդիրներ, սխալներ ունեցել ենք միանշանակ, բայց խոշոր հաշվով վերցրած քաղաքական պրոցեսը դուրս մղվեց այս գործընթացից»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ