26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 8, 2016

Հետևողական վերահսկողություն` «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

Քաղաքաշինական բոլոր ծրագրերը մայրաքաղաքում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսերի նորոգման և ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է […]

Աշոտ Պետրոսյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ և դադարեցրել հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Այդ մասին տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը:

Զինակից ընկերոջ կյանքը փրկած Արմանը տոնում է

«Այսօր քառօրյա պատերազմում հաղթանակ կերտած, իր զինակից ընկերոջ կյանքը փրկած, Լեռնային Ղարաբաղի հարավ արևելյան N զորամասում զինծառայող ավագ սերժանտ՝ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…. Ծնունդդ Շնորհավոր՝ հայոց սահմանը ներկա պահիս հսկող, եւ երազելի հաղթանակի հասած իմ հայ զինվոր, ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱ՛Ն: Հպարտ եղիր իմ արիասիրտ զինվոր, քանզի երակներումդ հերոս նախնիներիդ հպարտության եւ զորության արյունն է հոսում: […]

Լևոն Երանոսյանին 28-օրյա արձակուրդ է տրվել

ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության տեղեկացմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին վարչապետի որոշումով տրամադրվել է 28-օրյա արձակուրդ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 […]

Հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում  և Խորենացի փողոցում տեղի ունեցած  վերջին  իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ […]

Ո՞վ է ներկայանում Նաիրա Զոհրաբյանի անունից

Որպես ԲՀԿ մամուլի խոսնակ, տեղեկացնում եմ, որ ինչ-որ մեկը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի անունով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆեյսբուքյան էջ է բացել։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուք կամ որեւէ այլ սոցիալական տիրույթում էջ չունի եւ չի պատրաստվում ունենալ։ Իսկ թե ո՞վ է տիկին Զոհրաբյանի անունից կեղծ էջ բացել, մենք դա կպարզենք եւ իրավական կարգով […]

ՌԴ–ն ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխզիջումային և կողմերի համար ընդունելի լուծում գտնեն.Վլադիմիր Պուտին

«Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումային եւ կողմերի համար ընդունելի լուծում գտնեն»,-այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի  խոսքով՝ այդ խնդիրը «մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից»։ «Ես գիտեմ, թե դա որքան սուր հարց է  եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար։ Մենք ձգտելու ենք նրան, որ Հայաստանն ու […]

Իմ իրավունքները ոտնահարվել են. Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվելուց հետո զրուցել է լրագրողների հետ: Նա նշել է, որ  իր կալանավորման որոշման ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ եւ ոտնահարվել են իր իրավունքները: «Եվ ինձ առաջադրված մեղադրանքը, եւ ինձ կալանավորելու հիմքերը անհիմն էին: Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն էր եւ  անհրաժեշտություն ուներ հիմնավորվելու, այդ անհիմն որոշումների կապակցությամբ իմ […]

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը վատ է. դիմում են ՀՀ գլխավոր դատախազին

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը նամակով դիմել է գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ մի շարք ՀԿ-երի` Դավիթի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ ազատ արձակելու գործում իրենց ներդրումն ունենալու պահանջով: «Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, եւ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Խնդրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի