06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 8, 2016

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվն աճել է մինչեւ 93 մարդ: Նշենք, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրի արեւմուտքում գտնվող Քվետտե պակիստանյան քաղաքում պայթյունի հետեւանքով: Ոստիկանության տվյալների համաձայն, պակիստանյան Քվետտե քաղաքի հիվանդանոցում պայթյունն իրականացրել է մահապարտը: Սակայն ոչ մի խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար: Պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով վնասվածքներից 53 մարդ […]

Տիգրան Մանսուրյանը կհանդիպի «Սասնա Ծռերից» Աշոտ Պետրոսյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. ՀՔԱՎ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Հատուկ Քննչական Կոմիտեից Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունը սացվել է: Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան […]

Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի մինչև 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց […]

Օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ Ի՞նչ խնդիրներ կան հանրային տրասնպորտի ոլորտում: Որո՞նք են այդ խնդիրների լուծման ուղիները: Ինչու՞ չեն նորացվում հին և անսարք երթուղայինները: Արդյո՞ք սպառողի իրավունքները չեն խախտվում այս ոլորտում: Օգոստոսի 9-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան […]

Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Նրա փոխարեն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:

Հերթական պաշտոնանկությունը

Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետախուզվողը տանն էր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 8.50-ին, Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

«Ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը»

Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել՝ սեր։ Սիրել բոլորին։ Հասկացա, որ ուրիշը՝ ես եմ։ Եվ սիրել նրան։ Եթե դա կա քո մեջ, ապա բանականությունը կարող է հուշել Ճշմարտությունը։ Եվ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը: Սոկրատես

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված