08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվն աճել է մինչեւ 93 մարդ:

Նշենք, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրի արեւմուտքում գտնվող Քվետտե պակիստանյան քաղաքում պայթյունի հետեւանքով: Ոստիկանության տվյալների համաձայն, պակիստանյան Քվետտե քաղաքի հիվանդանոցում պայթյունն իրականացրել է մահապարտը: Սակայն ոչ մի խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար:

Պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով վնասվածքներից 53 մարդ է մահացել, եւս մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, սակայն չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Բելուջիստանի նահանգի առողջապահության նախարարին, հաղորդել է 93 մարդու մահվան մասին:

Առայժմ գործող խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ