04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ–ն ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխզիջումային և կողմերի համար ընդունելի լուծում գտնեն.Վլադիմիր Պուտին

«Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումային եւ կողմերի համար ընդունելի լուծում գտնեն»,-այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի  խոսքով՝ այդ խնդիրը «մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից»։

«Ես գիտեմ, թե դա որքան սուր հարց է  եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար։ Մենք ձգտելու ենք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնպիսի լուծում գտնեն, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի է երկու կողմի համար»,– ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ավարտին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու էր ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպման համար։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ