07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետևողական վերահսկողություն` «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

Քաղաքաշինական բոլոր ծրագրերը մայրաքաղաքում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսերի նորոգման և ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: Տրվել է նաև հանձնարարական մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպման և  կահավորման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի  միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև «Վերնիսաժի»  վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

«Երևանի ավագանու անդամների քննարկմանն ենք ներկայացրել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը: Ակտիվ աշխատեք խմբակցությունների հետ, լսեք և քննարկեք նրանց առաջարկները: Սեպտեմբերին կգումարվի Ավագանու նիստ, կհստակեցվի, թե ինչ կարելի է վաճառել «Վերնիսաժում», և հարցին կտրվի վերջնական լուծում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 2  դեպք,  ևս մեկ  հասցեում էլ կատարվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը նշված ոլորտում՝ ապօրինությունները բացառելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ