26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2016

Քիմ Քարդաշյանին 700 հազար դոլար են վճարել՝ նրա հետ սելֆի անելու համար /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 700 հազար դոլար է աշխատել Նյու-Յորքում կայացած երեկույթներից մեկին այցելելու համար։ Այնտեղ նա մեկ ժամվա ընթացքում երեկույթի հյուրերի հետ սելֆիներ է արել, ինչի դիմաց էլ նման գումար է ստացել։ Լրատվամիջոցները նշում են, որ Քիմը երեկույթին ժամանել է սեփական ինքնաթիռով, նրան 25 թիկնապահ է ուղեկցել։  

Դոլարը այսօր թանկ էր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 476.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.55 դրամ (նվազել է 2.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.58 դրամ (մնացել է անփոփոխ), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (նվազել է 0.03 […]

Այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին

Ընդհամենը մի քանի օր առաջ լրատվություն տարածվեց, որ Ռուսաստանից եկող գազամուղի վերանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանը դիմել է Իրանին՝ որոշակի ժամանակահատվածում ապահովելու գազային ոլորտում մեր երկրի պահանջարկը: Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին՝ հանգամանք, որը չափազանց կարևոր է նախևառաջ մեկ անգամ ևս փաստելու հարևան ու բարեկամ մեր երկու ժողովուրդների և […]

Հորդորեք ձեր ընկերներին վայր դնել զենքերը. մտավորականները դիմել են Ժիրայր Սեֆիլյանին

Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են Ժիրայր Սեֆիլյանին։ «Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման եւ պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ […]

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում, […]

Մեր հայրենիքի միակ փրկությունն էդ ա. մորթենք իրար. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառել է. Մեր հայրենիքի միակ փրկություն էդ ա. մորթենք իրար։ Սկսեցինք։ հ.գ. …. կենտրոնցին ատում է սարիթաղցուն, սարիթաղցին վերևից է նայում արեշցուն, էրեբունցին միշտ թեմայի մեջ բայց զզվում է մասիվցուց…( շարունակելի) սփյուռքը ատում է հայաստանցուն, մանավանդ ցեղասպանության թեմայով քիթը իր գործի մեջ խոթող( բայց կարծեմ թուրքն էր չէ ՞ ցեղասպանել) […]

8 տարի հետախուզվողին մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչի սպանության համար

Լոռու մարզի բնակիչ Կարեն Քոչարյանի  սպանության մեղադրանքով  2008 թվականի հունվարի 5-ից հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է եւ կալանավորվել: 2008 թվականի հունվարի 4-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Քոչարյանը` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վնասվածքով, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական […]

Հուլիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 21-ին ժ. 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կըհյուրընկալվեն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը և «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը: Հյուրերը կխոսեն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացրած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում իրականացրած արդյունքների մասին։ Հուլիսի 21- ին, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելումեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի