29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2016

Դոնալդ Թրամփի կինը՝ սկանդալի կիզակետում․ նրան մեղադրում են Միշել Օբամային կրկնօրինակելու մեջ /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը, սկանդալի կիզակետում է հայտնվել։ Նրան մեղադրում են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ելույթը «գողանալու» մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում

Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) հուլիսի 23-ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Գյուղնախից  հայտնում են, որ տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին: Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը դիպուկահար զենքեր է կիրառվել

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 45 անգամ: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

«Աստված մի՛ արասցե, որ էլի արյուն թափվի»

«Ես կարծում եմ`քաղաքացին իրավունք ունի ընդվզել իշխանությունների դեմ: Դա արգելված վան չէ: Բայց շատ վրդովված եմ, որ արյուն է թափվել: Ցավալի է, որ երկու կողմից էլ արյուն թափվի: Այս դեպքում չի էլ կարելի կողմեր բաժանել: Աստված մի՛ արասցե, որ էլի արյուն թափվի», – անդրադառնալով Երևանում տեղի ունեցած զինված հարձակմանը՝  Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» […]

ԱՄՆ-ը դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։ «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը […]

Լարված. Հրապարակ

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձա­կումից հետո արդեն մի քանի օր է ուժեղացված հսկողություն է սահ­մանվել ոչ միայն պետական նշա­նակության մի շարք շենքերի նկատմամբ` նախա­գահական, կառավարություն, Աժ, այլեւ բարձրա­ստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ: Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստի­կանական խմբեր են տեղակայված եղել: Հիշեց­նենք, որ այստեղ են գտնվում […]

Խառն են. Հայկական Ժամանակ

Վաղը կայանալու է ՀՀ կա­ռավարության հերթական նիստը, սակայն երեկ ուշ գիշերին նիստի օրակար­գը դեռ տեղադրված չէր կառավարության պաշտո­նական’ www.e-gov.am կայքէջում: Նիստի օրակարգը սովորաբար հրապարակ­վում է նիստից 3 օր առաջ: Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ օրակարգի հրապարակման ուշացումը պայմանավորված է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց փաստ է, որ նախկինում նման դեպք չի եղել: Օրվա մյուս […]

Չի շտապում. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ դեռ պաշտոնապես չի հրապարակում, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստի առիթով հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածնե­րի հատկանիշներով է հարուցվել: Միայն հայտնի է, որ կա քրգործ: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է հուլիսի 16-ին կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինու­թյուններ, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ կազմակերպված […]

Եթե հաջողվի. Ժողովուրդ

Դեռեւս մեկ շաբաթ առաջ «ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել: Այս լուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից կտրականապես հերքեցին’ հավաստիացնելով որ երկու-երեք օրից հարկեր եւ տուրքերի տվյալները կհրապարակվեն: Սակայն այդ թիվն այդպես էլ չի հրապա­րակվում: Սա այն դեպքում, երբ տվյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի