07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ը դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։

«Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն՛՛։ Հարցի մյուս հատվածին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարեւան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ ՝՝Հույս ունենք՝ ոչ՛՛, ասաց նա, շարունակելով, ՝՝ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ