01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե հաջողվի. Ժողովուրդ

Դեռեւս մեկ շաբաթ առաջ «ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել: Այս լուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից կտրականապես հերքեցին’ հավաստիացնելով որ երկու-երեք օրից հարկեր եւ տուրքերի տվյալները կհրապարակվեն: Սակայն այդ թիվն այդպես էլ չի հրապա­րակվում:

Սա այն դեպքում, երբ տվյալ ամսի հարկեր եւ տուրքերի հավաքագրման ցուցանիշը մինչ այս սովո­րաբար հրապարակվում էր հաջորդ ամսի առաջին երկու օրերին: Բայց այսօր արդեն հուլիսի 20-ն է, եւ ՊԵԿ-ը լռում է:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով եթե անգամ ՊԵԿ-ին հաջողվի հարկեր եւ տուրքերի գծով առա­ջացած ճեղքվածքը փակել լրացուցիչ հարկեր հավաքագրելու ճանապարհով ապա դա կլինի խնդրի ժամա­նակավոր լուծում: Լրացուցիչ, իբրեւ կանխավճար հավաքագրված հարկերը տնտեսվարողների ընդհանուր պարտավորություններից հանվում են, եւ պակասուրդը կրկին ի հայտ է գալիս:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ