07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2016

Սպասվում է բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում

Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 21-ին Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ […]

Ջիմ Կոստան այցելել է Ծիծեռնակաբերդ

Հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ջիմ Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկում, դիտել Հայոց […]

Շիրակը կմրցի Սպարտակի հետ

ՀՀ  ֆուտբոլի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» այսօր մեկնել է Սլովակիա, որտեղ պետք է անցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղը: Հուլիսի 14-ին սեփական դաշտում Տրնավայի «Սպարտակի» հետ կայացած առաջին մրցավեճում շիրակցիները ոչ-ոքի՝ 1:1 էին խաղացել: Վաղը նրանք կանցկացնեն պատասխան հանդիպումը, որում կորոշվի, թե որ թիմը կշարունակի պայքարը հաջորդ փուլում: Բուքմեյքերական գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում […]

Փախուստի մեջ գտնվող թուրք հատուկջոկատայինները կարող են մահափորձ իրականացնել պետության առաջին դեմքերի դեմ

Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մայրաքաղաք Անկարայում շարունակվում է անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկվել: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk»-ը, նշելով, որ արտակարգ միջոցառումների պատճառը թուրքական զինված ուժերի հատուկ ջոկատայինների խմբի փախուստն է: Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկության՝ փախուստի մեջ է գտնվում թուրքական օդուժի մարտական որոնողափրկարարական և ստորջրյա հարձակվողական ու պաշտպնողական ստորաբաժանումների ենթակայության […]

Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան. ՔԿ

Facebook սոցիալական ցանցում այսօր տեղեկություններ են շրջանառվում, որ Սարի թաղից մարդկանց են բերման ենթարկում՝ երեկվա բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: «Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ: Նշենք, որ երեկ երեկոյան Սարի թաղի միակ ճանապարհի փակման պատճառով բախում է տեղի ունեցել […]

Պիտի սթափ լինենք…

  «Ակնկալում եմ, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կունենա: Ոստիկանությունը պիտի ողջամտություն ցուցաբերի:  Ցավալի է, որ արյուն թափվեց: Պիտի սթափ լինենք, հասկանանք՝ ինչու եղավ այս ամենը: Ու ամեն մեկն իր հնարվորությունների սահմաններում պիտի լինի այն օղակը, որ արգելափակի այս իրադարձությունների՝ հնարավոր ցավալի հանգուալուծումը», – անդրադառալով «Սասնա ծռեր» խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Հովհաննես Թումանյանի […]

Ինչու աշխարհը միանգամից գժվեց․ ռուս քաղաքագետները՝ Հայաստանի, Թուրքիայի ու Ղազախստանի դեպքերի մասին

Թվում է՝ աշխարհը խելագարվել է, Նիսում մարդկանց վրա են կրակում, Թուրքիայում ռազմական ուղղաթիռները ռմբակոծում են երկրի խորհրդարանը, Հայաստանում ու Ղազախստանում հարձակվում են ոստիկանների վրա, գրում է Комсомольская Правда-ն։ Եւ այս ամենը՝ ընդամենը 4 օրում։ Կայքն այս թեմայով զրուցել է քաղաքագետներ Դմիտրի Աբզալովի եւ Ալեքսեյ Մուխինի հետ։ Աբզալովի կարծիքով՝ թեեւ իրավիճակները նման են, սակայն ի տարբերություն Թուրքիայի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված