06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան. ՔԿ

Facebook սոցիալական ցանցում այսօր տեղեկություններ են շրջանառվում, որ Սարի թաղից մարդկանց են բերման ենթարկում՝ երեկվա բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ:

Նշենք, որ երեկ երեկոյան Սարի թաղի միակ ճանապարհի փակման պատճառով բախում է տեղի ունեցել ոստիկանների ու սարիթաղցիների միջև:

Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ