07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2016

Մինսկի խմբի համանախագահների այցը Անկարա հետաձգվել է

Անկարայում անցկացվելիք ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են։ Այդ մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Թուրքիայում Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները հետաձգվել են։ Այժմ քննարկվում է հաջորդ հանդիպման օրը»,– ասել է Ուորլիքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ  հուլիսի 18-ին համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ […]

Հայտնի է որտեղ կկայանա Դավիթ Հովհաննեսի հրաժեշտը և հուղարկավորությունը

Տեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Կառավարական հանձնաժողով

Հուլիսի 17-ից մինչ այժմ ՊՊԾ գնդի տարածքից ազատվել է 5 անձ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ: Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով […]

ԱՄՆ-ն դատապարտում է ՀՀ ոստիկանության դեմ զինված հարձակումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Հայաստանի ոստիկանության դեմ զինված հարձակումը՝ միաժամանակ ՀՀ իշխանություններին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել զինյալների հետ հարաբերություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները՝ նշելով. «Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երեւանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված եւ վիրավորված ոստիկանների ընտանիքներին…Խստորեն դատապարտում […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-ից-90, Շիրակի փող. 2/1, 2/2, 286-ից-322 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», համար 32822 Զինվորական Մասի, «Ռենեսանս» ռեստորանի  ջրամատակարարումը: Ընկերությունը […]

Բասկետբոլի մինչև 16 տարեկանների ընտրանին հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Եվրոպայի առաջնության B ենթախմբի երրորդ խաղում մինչև 16 տարեկանների հավաքականը մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Գրեթե բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի ընտրանին հաղթեց 57:47 հաշվով: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 21-ին՝ ուժերը չափելով Ջիբրալթարի […]

Սերժ Թանկյանն անդրադարձել է երեւանյան իրադարձություններին

Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է աշխարհում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Երեւանի դեպքերին։ Այդ առթիվ նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «․․․Հայաստանը պետք է հաղթահարի կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որն իշխելուց ի վեր քանդում է երկիրը՝ սկսած անկախությունից: Մշակույթը, կարեկցանքը, հավասարության գիտակցությունը մեծամասության կողմից միշտ հաղթելու է, մանավանդ՝ տնտեսական հավասարակության միջավայրում: Եվս մեկ սեւ […]

Վերին Լարսը երեկոյան ժամերին կրկին կփակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ի ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց […]

Խնդրում եմ վայր դնել զենքերն ու հանձնվել իրավապահներին.Երևանի նախկին փոխոստիկանապետը հորդորում է

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է. Այսօր ընկերոջս՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի թաղման արարողությունն է և ուզում եմ խոսքս հղել <<Սասնա ծռերի>> տղաներին: Տղանե′ր, հիմա կրկին չեմ ուզում խոսել ձեր արարքի, դրա հետևանքների, ճիշտ կամ սխալ լինելու մասին: Շատ եմ խոսել, շատ ենք խոսել, շատ ենք քննարկել… Ձեր գործողությունների պատճառով զոհվել է ընկերս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված