15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

8 տարի հետախուզվողին մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչի սպանության համար

Լոռու մարզի բնակիչ Կարեն Քոչարյանի  սպանության մեղադրանքով  2008 թվականի հունվարի 5-ից հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է եւ կալանավորվել:

2008 թվականի հունվարի 4-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Քոչարյանը` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վնասվածքով, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,  որ Կ.Քոչարյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել էր Դ. Սաքանյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ անբարյացակամ հարաբերությունների պարզաբանման շուրջ Դ.Սաքանյանի եւ Կ. Քոչարյանի միջեւ 2008 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Ասոյի աղբյուր» կոչվող հատվածում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Կ.Քոչարյանի կրծքավանդակի առաջային մակերեսին կտրող-ծակող առարկայով պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

2008 թվականի հունվարի 5-ին որոշում էր կայացվել՝ Դ.Սաքանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել  հետախուզում:

2016 թվականի հունվարի 28-ին սպանության մեղադրանքով հետախուզվող Դ.Սաքանյանը հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ միջպետական հետախուզման կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից եւ օրենքով սահմանված կարգով  հուլիսի 15-ին էտապավորվել Հայաստան։

Որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին։  2016 թվականի հուլիսի 17-ին Դ. Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Առաջադրված մեղադրանքում Դ.Սաքանյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել ցուցմունք տալուց։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ