Սերժ Սարգսյանը սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որում Նիկոլ Փաշիկանը խոստովանում է, որ իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ և տապալել է Արցախի հարցի հայանպաստ լուծման տարբերակը՝ այդպիսով երկիրը տանելով պատերազմի ու կապիտուլյացիայի Սերժ Սարգսյանը փաստեց, որ կապիտուլյանտն այդպես էլ որևէ փաստ չներկայացրեց իր՝ կազինո գնալու հերյուրանքի մասին:
Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրներին։ «1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել […]
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։ Մասնավորապես. Հայաստանի […]
Արցախի հարցը մոռացության է տրվել, գերիների հարցը, անհետ կորածների հարցը մոռացության է տրվել, հիմա մտածում ենք, թե ոնց անենք, որ ՀՀ տարածքից ադրբեջանցիներին վռնդենք, ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում: Այս մասին, հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը, ով այսօր ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանի հետ մեկնում է Արցախ: «Նիկոլն անվերջ […]
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հրապարակել է նոր տեսահոլովակ, որը վերնագրված է «Ճշմարտության ժամանակը»։ «Եկել է ճշմարտության ժամանակը, քանզի երկիրը կործանման եզրին է, իսկ պետության ժամանակն էլ սպառվում է: Սիրեք երկիրը և մի ատեք պետությունը»,-տեսահոլովակին կից գրել է նա: «Միակն է այսուհետ բոլորիս առաքելությունը, սիրելով երկիրը մենք կկառուցենք մեր պետությունը»,-տեսահոլովակում ասում են Ռուբեն Մխիթարյանը, Լիլիթ Թումանյանն ու […]