22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/

Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց  բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է

որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում:

Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։

Նրանք դա նմանեցնում  են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու համար:

Նշենք, որ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի ընդունվելու դեպքում այն կստիպի հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես

«օտարերկրյա ուժերի շահերին սպասարկող կազմակերպություններ», եթե նրանց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվի արտասահմանից:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ասում է, որ այդ միջոցը կբարձրացնի թափանցիկությունը և կպաշտպանի Վրաստանի ինքնիշխանությունը:

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ Թբիլիսիում «ռուսական օրենքի» դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ