11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լավան ավերել է հրաբխի մոտ գտնվող գյուղերը՝ սպանելով 37 մարդու /Տեսանյութ/

Առնվազն 37 մարդ է զոհվել Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզում հեղեղումների և հրաբխից հոսող լավայի հետևանքով։

Շաբաթ օրը ժամերով տեղացած հորդառատ անձրևը մոխրի և քարերի հեղեղներ է թափել Մարապի լեռից՝ Սումատրայի ամենաակտիվ հրաբխից:

Լավան հեղեղել է երկու թաղամաս, մարդկանց մահվան պատճառ է դարձել և վնասել ավելի քան 100 տներ, մզկիթներ և հասարակական հաստատություններ:

Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով 18 անհետ կորածներին:

Փրկվածները պատմել են, թե ինչպես են նրանք փախել, երբ  լավան՝ հրաբխային նյութի և խճաքարերի խառնուրդի հետ միասին հոսել է դեպի իրենց տները:

«Ես լսեցի որոտը և ձայնը, որը նման էր եռացող ջրին: Դա Մարափի սարից թափվող մեծ ժայռերի ձայնն էր», – AFP լրատվական գործակալությանը հայտնել է  Ագամ թաղամասից

43-ամյա տնային տնտեսուհի Ռինա Դևինան:

Ըստ Ազգային որոնողական և փրկարարական գործակալության՝ կիրակի կեսօրին փրկարարները հայտնաբերել են 19 դիակ Ագամ շրջանի Քանդուանգ գյուղում, որն ամենից շատ է տուժել,

իսկ ինը դի՝ հարևան Թանահ Դատար թաղամասում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ