29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էվերեստ լեռան վրա գրանցվել են  համաշխարհային նոր ռեկորդներ /Տեսանյութ/

Էվերեստը կիրակի օրը ունեցել  է երկու ռեկորդային մագլցումներ, որոնցում նեպալցի շերպան գերազանցել է բոլորին:

54-ամյա Կամի Ռիտա Շերպան 29-րդ անգամ բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռը, մինչդեռ բրիտանացի Քենթոն Քուլը նշեց իր 18-րդ մագլցումը:

Շերպան, ով արդեն համաշխարհային ռեկորդակիր է, հաղթահարեց իր սեփական ռեկորդը՝ նոր նշաձող սահմանելով:

Ավելի քան երկու տասնամյակ լինելով ուղեցույց՝ նա առաջին անգամ բարձրացել է գագաթը 1994 թվականին և այդ գագաթնակետին հասել է գրեթե ամեն տարի:

Հիշեցնենք, որ Էվերեստ լեռան վրա նոր է սկսվել մագլցման սեզոնը, ինչը ակնկալում է հարյուրավոր լեռնագնացների արշավը մոտակա շաբաթների ընթացքում:

Շերպան 8849 մետր բարձրությամբ գագաթնակետին հասել է կիրակի օրը տեղական ժամանակով մոտ 07:30-ին (1:45 GMT):

Նշենք, որ շերպերը լայնորեն հայտնի են լեռնագնացության ունակություններով և իրենց բարձր լեռնային տեղանքի լավ իմացությամբ։

Նրանք անփոխարինելի օգնություն են ցույց տվել Հիմալայների վաղ հետազոտողներին և աշխատել են որպես լեռնային ուղեկցորդներ մեծ բարձրություններում, հատկապես Ջոմոլունգմա

էքսպեդիցիաների ընթացքում։

Եվ ներկայումս միջազգային հանրության կողմից բարձր են գնահատվում իրենց դիմացկունության, որակավորման և շատ մեծ բարձրությունների վրա արշավների, լեռնագնացության

և ժայռամագլցման մեջ փորձի համար։

Ենթադրվում է, որ նրանք ունեն բարձրության հարմարվողականության ժառանգական հատկանիշ, որը իր մեջ ներառում է հեմոգլոբինին կապող եզակի ֆերմենտներ և ազոտի օքսիդի

կրկնապատկման առաջացում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ