2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։
2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։
Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ ,իսկ հետագայում ընդդիմադիր գործընկըրների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։
Չնայած անհավանական ճնշումներին, ՀՀԿ-ն միշտ եղել է ապյքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։
Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։
Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն»է, որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։
Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։
Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։











































