26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Վթարի հետևանքով այսօր մահացած կնոջ մոտ 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել

«Դեռ հստակ չէ, թե երբ Հայաստան կտեղափոխվի Տուլայի վթարի հետևանքով մահացած 68-ամյա կնոջ դին: Կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ուներ` գանգուղեղի կոտրվածք: 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել, և հերթական՝ 6-րդ կանգի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը»: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Տաթևիկ Գրիգորյանը: Գրիգորյանը նաև հայտնեց, որ տուժածներից […]

Հանրաքվեի գանձանակը շարունակում է դատարկ մնալ

Նոյեմբերի 7-ի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել: Այս մասին Henaran.am-ը պարզեց ԿԸՀ-ի պաշտոնական կայքի համապաստախան հավելվածից: Նկատենք, որ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ օրենքը թույլ է տալիս բացել հիմնադրամներ այդ օրվանից սկսած, իսկ հստակ ժամկետ, որից հետո հիմնադրամ բացելն արգելվում է, օրենքը չի նախատեսում: Հավելենք, որ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման […]

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ […]

Կյանքն էլ հետաքրքիր չէր լինի առանց «ոչ»-ի

ՀՀԿ-ն չի վախենում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին խոստացված «ճնշումներից»: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ այդ մարդկանց խումբը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով: «Խոսում եմ ժողովորդին փրկելու, մեզ վրա ճնշում գործադրելու մասին, սակայն իրենց թիվը շատ փոքր է: Չեմ բացառում, որ այս […]

Ինչպիսի՞ն կլինի եղանակը հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Ադրբեջանը ԵԽԽՎ-ն դարձրել է շուկա. պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը որևէ հետևանք չի ունենա: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցն ավելի շատ հարված էր ժողովրդավարությանը և հենց ԵԽԽՎ-ին: Ըստ նրա` նման զեկույցը ներդրում կամ […]

Անչափահասները՝ ընդդեմ միասեռականների /վիդեո/

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմակերպել էր  բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ակցիային մասնակիցները նշեցին, որ չեն ցանկանում՝ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ: Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, […]

Տիեզերքից երևացել է A321 ինքնաթիռի պայթյունը /վիդեո/

Ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառի տարբեր վարկածներ են պտտվում։ Սկզբում շրջանառվում էր այն վարկածը, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունն է եղել։ Ավելի ուշ ակտիվացան լուրերը, թե ինքնաթիռն ահաբեկչության հետեւանքով է կործանվել, իբրեւ դրանում ռումբ է եղել։ Ահա CBS հեռուստաընկերությունն էլ նշել է, որ ԱՄՆ-ի արբանյակները տիեզերքից ինքնաթիռի ընկնելու պահին ուժեղ լուսարձակում են ֆիքսել։

«Ցավում եմ, որ Շարմազանովն այստեղ չէ». Աշոտյանի խոստովանությունը լրագրողներին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո սովորաբար լրագրողների հարցերին է պատասխանում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ քանի որ վերջինս գտնվում է Բելառուսում գործուղման պատճառով, այս անգամ նրան փոխարինեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է ՀՀԿ շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրները, մասնավորապես հստակեցումներ են եղել քարոզչական հարցրի հետ […]

Պայթյունավտանգ իրավիճակ Կառավարության մոտ

«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությկունյանի որդին` Շահեն Հարությունյանը շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին: Չնայած անչափահաս Շահենը 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտված, բայց շարունակում է ակտիվ քաղաքական ենթատեքստով գործնեությունը: Նոյեմբերի 5-ին հրավիրված Անոնիմուսների երթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Մինչ երթի մեկնարկը, Շահեն Հարությունյանը նշեց, որ երթը  բացառապես խաղաղ բնույթ է կրում: Շահենը պատմական անցում արեց` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի