23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անչափահասները՝ ընդդեմ միասեռականների /վիդեո/

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմակերպել էր  բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին չանտեսել մեծամասնության իրավունքը։

Ակցիային մասնակիցները նշեցին, որ չեն ցանկանում՝ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ:

Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դիմում են ԵՄ-ին, որ իրենց պաշտպանի միասեռականներից. «Թող պաշտպանեն մեր իրավունքներն էլ, ապրում ենք այս երկրում ու, ասենք, փողոց եմ դուրս գալիս իմ երեխայի հետ, ի՞նչ ասեմ նրան, երբ հարցնի կանացի շորերով տղաները ովքե՞ր են»:

Ահարոնյանը նշեց, որ իրենց պայքարը մեկ օրում չի լինելու, այն շարունակական բնույթ կկրի:

«Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող Արման Ղուկասյանն իր ելույթում նշեց, որ նամակ են բերել հանձնելու ԵՄ պատվիրակության ներկայացուցչին:

«Մենք, լինելով հայ և այն ազգի ներկայացուցիչը, որը առաջին անգամ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց, պետք է դառնանք  պաշտպան քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք խախտում որևէ մեկի իրավունքը և թույլ չենք տա որևէ մեկին խախտել մեր իրավունքը»,-նշեց Ղուկասյանը:

Շարժման համակարգողի խոսքով հայ ընտանիքում՝ տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունները սրբություն են համարվում, հետևաբար հարգել չենք կարող հոմոսեքսուալ ընտանիքների գոյությունը մեր երկրում:

«Մենք հայ ենք, ու հպարտ ենք դրա համար, մենք թույլ չենք տա, որ ինչ-որ միջազգային կառույցներ մեզ փաթաթեն ինչ-որ անհասկանալի ապրելակերպ: Չենք հանդուրժի ԼԳՏԲ համայնքի գոյությունը մեր հասարակության մեջ»,- ընդգծեց շարժման խորհրդի անդամ Ծովինար Կոստանդյանը:

Նշենք, որ երթին մեծամասամբ մասնակցում էին 14-ից 18 տարեկան դեռահասներ ու պատանիներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ