06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայթյունավտանգ իրավիճակ Կառավարության մոտ

«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությկունյանի որդին` Շահեն Հարությունյանը շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին: Չնայած անչափահաս Շահենը 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտված, բայց շարունակում է ակտիվ քաղաքական ենթատեքստով գործնեությունը:

Նոյեմբերի 5-ին հրավիրված Անոնիմուսների երթը մեկնարկեց Ազատության հրապարակից:

Մինչ երթի մեկնարկը, Շահեն Հարությունյանը նշեց, որ երթը  բացառապես խաղաղ բնույթ է կրում: Շահենը պատմական անցում արեց` անդրադառնալով Գայ Ֆոքսի դիմակների խորհրդանիշը դարձած իրադարձություններին:

Այնուհետև, Շանթ Հարությունյանի որդին խոսեց` իր և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օրերս կայացած հանդիպման մասին:

Շահեն Հարությունյանը փաստեց, որ երթը արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից և բացառեց տհաճ միջադեպերի հնարավորությունը:

Երթը մեկնարկեց`18:30-ի սահմաններում :

Արդեն ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ անսպասելին:

Երթի մասնակիցները  փորձում էին ավելի մոտենալ շենքին, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Երթի մասնակիցների նպատակն է ր իշխանություններին հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանք պետք է ազատ արձակվեն:

Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին`Շահեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներ չեն կիրառվելու, երթն էլ պարզապես զգոնություն առաջացնելու համար է:

Շահեն Հարությունյանը և ևս երկու ցուցարար կարողացան մոտենալ ԱԱԾ շենքին և ներկայացնելի իրենց պահանջները:

Ամբողջ երթի ժամանակ ակցիայի մասնակիցները իշխանափոխության կոչեր են հնչեցնում:

Henaran.am-ի հետ զրույցում` «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր պարզորոշ նշմարվում է «մտքի» զարթոնքը, որ երիտասարդները հավաքական ուժ են և գնում են ռեալ իշխանափոխության:

Անոնիմուսների երթի ավարտին, Շահեն Հարությունյանի առաջարկով` երթի մասնակիցները երգեցին Հայաստանի պետական օրհներգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ