07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վթարի հետևանքով այսօր մահացած կնոջ մոտ 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել

«Դեռ հստակ չէ, թե երբ Հայաստան կտեղափոխվի Տուլայի վթարի հետևանքով մահացած 68-ամյա կնոջ դին: Կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ուներ` գանգուղեղի կոտրվածք: 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել, և հերթական՝ 6-րդ կանգի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը»: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Տաթևիկ Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև հայտնեց, որ տուժածներից Մոսկվա է տեղափոխվել դեռևս մեկ հիվանդ, իսկ մյուսը ՌԴ մայրաքաղաք կտեղափոխվի առաջիկայում` բացառապես ուղղաթիռի օգնությամբ:

Նախարարի խոսնակը տեղեկացրեց նաև, որ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն են ստանում 3 անձ, որոնց վիճակը գնալով բարելավվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ