04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հարց է առաջանում

arm14365035434

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ Գորիսի «Սդղի Գյոլում» Զաքարյաններին ծեծի ենթարկելու գործով հոգեբուժարանից ազատ արձակված Սյունիքի մարզպետի եղբայրը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա: «Եթե մեղսունակ է ճանաչվել, հարց է առաջանում՝ինչքանով է համաչափ նրան ստորագրություն չհեռանալու պայմանով ազատ արձակելը: Արդյոք նախաքննության, գործով անցնող վկաների վրա նա չի՞ ազդի: Այս հարցերն են, որոնք պետք է հաշվի […]

Ինքնասպան եղած գործարարից «քցվածները» պահանջում են

12023197_765777133547663_939196581_n

2015 թվականի փետրվարի 16-ին Նոր Հաճնի իր առանձնատանն ինքասպան էր եղել  «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանը: Գործարարին պատկանող «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները այսօր առաջին անգամ եկել էին Կառավարության շենքի մոտ վարչապետին […]

Դատավորը մեղադրվում է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ

կաշառք

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը դեռևս դատարանում ցուցմունք չի տվել: Այս մասին հաղորդեց ամբաստանյալի պաշտպան Կարեն Թումանյանը, տեղեկացնում է  iravaban.net-ը: Ներկայումս դատարանը հասել է գրավոր ապացույցների հետազոտմանը, հրապարակվում են նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստերը: Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր […]

Նաիրիտցիները նոր պահանջ ունեն /վիդեո/

IMG_4764

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին նոր պահանջով են հավաքվել: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու` պահանջելու վերագործարկել գործարանը. «Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն […]

ՀԷՑ-ը վաճառքի հանվեց

հէց

Այսօր Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված էր  Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն օտարելու մասին հարցը: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը օտարվում են  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»  ընկերությանը: Նշենք, որ ՀԷՑ-ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությանը: Հարցը կառավարության ղեկավարին ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար […]

ՀԷՑ-ից պարզաբանում են՝ որն է հոսանքի վճարման խառնաշփոթի պատճառը

2310228271431749282

ՀԷՑ-ի մամլո խոսնակը օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի վճարման հաշվարկների խառնաշփոթի հետ կապված պարզաբանում է արել, նշելով, թե նոր ծրագիր է ներդրվել, որտեղ 2 թիվ է մուտքագրված. մեկը, որը վճարելու է բաժանորդը, մյուսը՝ սուբսիդավորման ենթակա թիվը, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ կվճարի կառավարությունը: Նատալյա Սարաջյանը մասնավորապես ասել է, որ այս օրերին էլեկտրաէներգիայի փոխհատուցման հետ կապված խնդիրների պատճառն այն […]

… ազգովի այնքան հաստավիզ ենք , որ դանակը այդքան ժամանակ ոսկորին չէր հասնում/վիդեո/

Ազատամարտիկներ-4

Օգոստոսին մի խումբ ազատամարտիկներ նստացույց հայտարարեցին, պահանջելով՝ ազատություն դատապարտված ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանին: Ի՞նչ նպատակի ծառայեց  նստացույցը հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանի հետ. «Նստացույցը դրական արդյունք տվեց: Մենք հարցը այսպես էինք դրել, ազատություն Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին, չնայած լավ հասկանում էինք, որ այս իշխանություններից որևէ բան […]

Ուշադրություն. վարորդները կարող են բողոքարկել

62554

Փաստաբան Վահե Աստվածատրյանը 2012թ.-ի հունիսի 13-ին փոստային առաքման ծառայության միջոցով ստացել է Ճանապարհային ոստիկանության որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Նա տուգանվել է սահմանված 40 կմ/ժ արագությունը գերազանցելու համար: Տուգանքն արձանագրվել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այստեղ ճանապարհային նշանը փակվել է ծառերի պատճառով, գրում է iravaban.net-ը: Դատարանն իր եզրահանգումներում նշել է, որ համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի […]

Դոլարը շարունակում է նվազել

e00d4fcf55509ab78433da61e2cc8f93

Սեպտեմբերի 16-ին, հայաստանյան բանկերում դոլարը գնվում է միջինը՝ 480.4, և վաճառվում՝ 484,2: Հիշեցնենք, որ երեկ 1 դոլարը գնվում էր  481.50 նվազագույն,   483.50,  առավելագույն փոխարժեքով, վաճառվում  484.50 նվազագույն և 486.50 առավելագույն փոխարժեքներով: Դոլարի նվազմանը հակառակ ռուսական ռուբլին աճ է գրանցել: Այն բանկերի կողմից գնվում է 7 ՀՀ դրամ  նվազագույն  և  7.18 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.32 […]

Թող ճակատեն

աղվան վարդանյան

ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին չեն մտահոգում Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ստեղծված «Ոչ»-ի շարժման հայտարարությունները, թե սահմանադրական փոփոխություններով  իշխանությունը վերարտադրության հարց է լուծում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը: Նշենք, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին: «Բացարձակապես չի մտահոգում, իրենց գործն է, իրենց իրավունքն է, թող ճակատեն»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի