27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Խոշոր հրդեհ Ջերմուկի խճուղում գնտվող 15 տոննայանոց հեղուկ գազի ռեզերվուարում․ վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 4-ին` ժամը 23։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առևանգման և ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է այս տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Արայիկ Հարությունյանի գերեվարման մասին լուրը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։

Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ եւ չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին՝նդեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը: Մանրամասները՝ […]

Ռուսաստանը հայ ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումը

Կրեմլը Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ ԱԺ-ի կողմից համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ կապված», – լրագրողներին ասել է Պեսկովը։ «Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը, և, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք […]

Սահմանը հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում կրկին չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին։ «Պաշտոնական հաղորդագրությամբ ամեն ինչ հայտնում ենք, այս պահին էլ հարաբերականորեն կայուն է»,- կարճ ասաց Արման Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և 2 վիրավոր: Ադրբեջանի […]

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։ Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ-ուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Երևանի այս քաղաքականությունն […]

ՔՊ խմբակի միակ նպատակը մեղավորներ գտնելն է, իրենք «թքած ունեն» հայրենիքի վրա. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե ցանկություն չունի մաս կազմելու այն ամենին, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, սակայն մի քանի բան, այնուամենայնիվ, արձանագրեց։ «Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ ինքը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչը ոչ ոք երբեք չի արել։ Հարգելի՛ քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի […]

Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am

Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում: Երեկ երեկոյից սոցիալական ցանցերում եւ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երեւան: Մեր տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ ուժային […]

Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «ԵՒ այսպես: 2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Կովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին: 2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին: Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին: 2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն […]

Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, արցախյան պատերազմի մասնակից։ Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված