05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ի ու Ալեւի եւ շահերը, եւ հռետորաբանությունը վաղուց նույնական են

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ: Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի: Ու….. ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով.

«Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները: Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է: Բայց դե ՔՊ-ի ու Ալևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են: Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և´ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ