Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ հնարավորություն կա այդ բանակցություններն այլ մակարդակներում շարունակելու, այդ թվում՝ Վաշինգտոնում։ «Տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Հայաստանը շարժվում է այդ օրակարգով։ Կառաջարկեի՝ Ադրբեջանը կենտրոնանար խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։
news.am
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։ Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և […]
Պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սպասվում էր, որ զինված ուժերում օր-օրի դրական փոփոխություններ կլինեն՝ կադրերի որակի ու քանակի, սպառազինության ավելացման առումով, բայց տեղի ունեցավ հակառակը։ «Բարեփոխումը վերաբերում է թե՛ հաստիքացուցակներին, թե՛ անձնակազմին՝ որակի եւ քանակի առումով։ Մեր երկրում հակառակն է՝ փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, […]
«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էին, որ օգոստոս ամսին սիրված դերասան Հրանտ Թոխատյանի սիրտը ստենտավորել են` նա երկու անգամ ենթարկվել էր վիրահատության։ Սակայն պարզվում է` փորձությունները դրանով չեն ավարտվել. սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո նրա մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել եւ նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման: Թոխատյանի մտերիմներից մեկը մեզ հետ […]