22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով, երբ Փաշինյանն իր գործն ավարտի. Էդուարդ Շարմազանով

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ներկայացնում ենք հաղորդման ընթացքում հնչեցված թեզերը.

ՀԱՊԿ-ը ասոցացվում է Ռուսաստանի հետ, երբ ասում ենք, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ից, պետք է հասկանալ, որ Փաշինյանը հրաժարվում է հայ-ռուսական հարաբերություններից։
Փաշինյանն ակնհայտորեն եկել է իշխանության երկու առաքելությամբ՝ փակել Արցախի հակամարտության էջը՝ադրբեջանական և թուրքական ճանապարհով, և հեռացնել տարածաշրջանից Ռուսաստանին։
Չեմ կարծում, որ Փաշինյանն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ Արևմուտքն այստեղ նայող է նշանակելԹուրքիային. այն Թուրքիային, որիմասին 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն ասում է՝ վերադարձել է տարածաշրջան իր ցեղասպան քաղաքականությունն ավարտելու համար։

Ռուսաստանի համար այսօր շատ ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։
Ռուսներն ասում են՝ կզբաղվե՛նք ձեզնով, բայցուկրաինական ճակատում ավարտելուց հետո։
Փաշինյանը մշտապես եղել է հակառուս։ Եկեք հիշենք,երբ պատգամավոր էր,նախագիծ էր բերել ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։
Փաշինյանը Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից տեղափոխում է թուրք-ՆԱՏՕ-ական ազդեցության տակ։
Ռուսական զորքի հեռանալուց հետո, տեսնեմ՝ ո՞վ է թուրքական բանակի դեմն առնելու:
ԵՄ-ն հարց լուծող լինի, Կիպրոսի 70տոկոսը կազատի թուրքական օկուպացիայից։
Արևմտյան հարթակն Արցախի ադրբեջանացման հարթակն է եղել։ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանն Արցախըճանաչել են Ադրբեջանի կազմում, հիմա ումի՞ցեն ինչ պահանջում։
Փաշինյանն ասել է՝ Ալիև ջան, կոտորում ես՝ կոտորի։

Կառավարության շենքի դիմաց կտեղադրվի Աթաթուրքի և Էրդողանի արձանը։ Փաշինյանին ասել են՝ ռուսներին ռադ արա, մենք կապահովենք քո իշխանությունը։

Եթե Պուտինը պետք է ամեն ինչ անի, գնացե՛ք դարձեք ռուսական գուբերնիա։
Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով։ Նիկոլը, երբ իր գործը կանի, Արևմուտքն իշխանության կբերի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչի։
Արևմուտքը Փաշինյանին կփոխարինի լավ կրթություն ստացած արևմտամետ գործչով։
Ա՛յ տուպոյներ, Շվեյցարիայի նման ո՞նց լինեք, եթե նրանց հարևանը Իտալիան է, մերը՝ Թուրքիան և Ադրբեջանը։
Արևմուտքի մոտ երկու բան է լավ ստացվում՝Հայաստանում հակառուսականության տարածում և Հայաստանին տարածքային կորուստների պարտադրում։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ