14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Տիգրա՛ն Ավինյան, զեկուցում եմ ձեզ, որ SOTP չէ, STOP է. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ ճանապարհի վրա «stop» բառը սխալ է գրած։ Լուսանկարին կից Չախոյանն ավելացրել է. «Տիգրան Ավինյան, ըստ ծավալների զեկուցում եմ ձեզ, որ SOTP չէ, STOP է»։

Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Արցախ բերել մեծաթիվ ադրբեջանցիների

Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Արցախում աշխատանքներ իրականացնելու համար 2024 թ-ի պետական բյուջեով որոշել են հատկացնել 2,4 մլրդ դոլար։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նշվում է այդ Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում։ Ըստ այդ նախագծի, Բաքուն պատրաստվում է օկուպացված Արցախ բերել մեծաթիվ ադրբեջանցիների, ինչպես նաև, ըստ ամենայնի, փոխել Արցախի ճարտարապետական կոթողների տեսքն ու դրանք «ալբանացնել»։

16-ամյա Սամվելին ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին: Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել: Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի […]

Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի անհավանական է․ Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Հետևաբար, իմ կարծիքով, սա ժամանակավոր երեւույթ է, բայց, ամեն դեպքում, Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ-ի հետ», – ասել է Բորդյուժան։ Նա նշել […]

Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել: Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել: Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու:

ՀԱՊԿ առաքելության փոխարեն ՀՀ ղեկավարությունը ԵՄ առաքելությանը հրավիրեց, որը մոնիտորինգի անվան տակ՝ հետախուզական տվյալներ է հավաքագրում Ռուսաստանի և Իրանի դեմ․ Զախարովայի արձագանքը Փաշինյանին

Արևմտյան ԶԼՄ-ների հարցերը, որոնք ուղղվում են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին, իրենց բնույթով սադրիչ են և ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմակողմ կապերին առավելագույն վնաս հասցնելուն, կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նախօրեին The Wall Street Journal-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր ուղղում, բայց մենք նախընտրում […]

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարներն ուղղելու են արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի