Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առևանգման և ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է այս տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Արայիկ Հարությունյանի գերեվարման մասին լուրը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։