23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները

Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։

Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։

MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ։ Փոխանցել են՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ այս պահին իր մասին որևէ տեղեկություն չկա։

«Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք», – ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով համատարած լռությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ