19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ է հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ», – այլ հարցերի չպատասխանելով հայտնել է Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել […]

««Զանգեզուրի միջանցքի» ևս մեկ նախապատրաստություն»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «2024 թ. Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում ցամաքային ճանապարհով միացնող կամուրջը (հայտնի է «Հույսի կամուրջ» կամ «Կարոտի կամուրջ» անուններով) կփոխարինվի նորով, որի կառուցումը կմեկնարկի մի քանի ամսից։ «Զանգեզուրի միջանցքի» ևս մեկ նախապատրաստություն»։

Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ «Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

«Դավաճանությունը սատարող այս հայատյացը ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր): Իշխանազավթման գործընթացին մասնակցած, […]

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. Տիգրան Աբրահամյան

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են: Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը: 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց […]

Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց միանալ հանուն Արցախի ու Հայաստանի համար պայքարին։ «Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդը չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրերը, եղբայրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի