19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել իր մահն այս հողի վրա բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր կմնան այստեղ և մինչև վերջ կպայքարեն հնամենի Արցախի համար։ Վարդանյանը նաև «ցինիզմ» է անվանել Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները։ Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի իշխանությունների հետ դավաճանության մեջ։ Նա Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը […]

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ զորքերի հետ քաշման և քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը»:

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Բուզանդ փողոցում։ Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Երևանի տարբեր փողոցներում ակցիաները շարունակվում են։

Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով

Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», – ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները որոշված չեն։ «Շատ տեխնիկական խնդիրներ են մնացել։ Բայց դրա […]

Հովիկ Աղազարյանն ասել է, թե Արցախում սկսած պատերազմի ժամանակ սուրճ է խմում. «Բա ի՞նչ անեի, խաբեի՞»

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացին, թե սեպտեմբերի 19-ին, Արցախում սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ երբ իրեն զանգահարել է լրագրողը և հարցրել է, թե ինչ է անում, պատգամավորը պատասխանել է. «Սուրճ եմ խմում»։ «Բա ի՞նչ անեի, խաբեի՞։ Ես սուրճ էի խմում, խաբեի՞ մարդուն» , – ասաց Հովիկ Աղազարյանը։ Նա ասաց, […]

Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գնդակոծության հեևանքով զոհվել են մեքենայում գտնվող ռուս զինվորները։ Տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննիչներ։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայկական կողմի հետ բանակցություններ նախատեսված չեն․ Բայրամով

Ադրբեջանն առայժմ չի չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը։ Բայրամովը հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էլ հանդիպում ՄԱԿ-ում առայժմ նախատեսված չէ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը «Ռիա Նովոստի»-ին հաստատել է՝ մասնակցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի