14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել: «Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի […]

Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը

2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով […]

Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել Երևանում. ՔՊ-ականը` Մամիջանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը: Մամիջանյանը, հիշեցնենք, ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»: ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց, թե Մամիջանյանը «խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում»: «Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն […]

Փաշինյանն ինձ ընդարձակ նամակ է ուղարկել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա օրերս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Նա պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Մենք նրա հետ կապի մեջ ենք, Հայաստանի հետ որևէ խնդիր չունենք, և Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք, մշտապես կապի […]

Բաքուն համաձայնել է բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանը Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնել է Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։

Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշում են ՀԹԳՄ-ից։ Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան: Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. […]

Վախենում են Ադրբեջանից, Ալիևից. Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու միակ պատճառը դա է. Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արցախի նախագահին ՀՀ իշխանությունների չշնորհավորելը մի պատճառ ունի՝ վախը: «Վախենում են Ալիևից, Ադրբեջանից: Այս պահին, երբ Արցախն իր ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը: Այդ քաղաքական աջակցությունը այսօր, ցավոք, այսօր […]

Այսօր Հայաստանում կմեկնարկի հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Այսօրվանից՝ սեպտեմբերի 11-20-ը, Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» (Eagle Partner 2023) հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում էր․ «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի