12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երևանում՝ բնակարանում, հայտնաբերվել է ՌԴ-ում և ՀՀ-ում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երեկ ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ