19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է ներկայացրել տեղում տիրող իրավիճակից

Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը: Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել գնալ երեխաների հետևից: «Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն […]

Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից։ «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և […]

Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]

ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։

«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում կոալիցիան ընդդիմադիր ուժերի հետ

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած որեւէ քաղաքական ուժի հետ հնարավոր կոալիցա կազմելու քննարկումներ չի ունեցել։ «Հանրապետությունը չի ունեցել քննարկում կոալիցիայի, մենք քսան տարվա կուսակցություն ենք ու առհասարակ առաջարկություն ու մտադրություն էլ այս պահին չունի, և եթե նման առաջարկ լինի, մենք պետք է քաղաքական խորհրդում քննարկում ունենանք։ Ավելին, պետք է հասկանանք, թե հանրությունը, […]

Հանրային հեռուստաընկերությունը ՔՊ-ին 2 անգամ ավելի շատ է լուսաբանել, քան մյուս կուսակցություններին. Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իրենց դիտարկման արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն հանրային հետաքրքրությունը բավական ցածր է եղել։ Արձանագրվել են խախտումներ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել։ Իոաննիսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2 անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի