25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում վիրավորների թիվը 26 է. կա երկու զոհ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։
Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։

Ինամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։

Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազզգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է»,- ասվում է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ