26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է ներկայացրել տեղում տիրող իրավիճակից

Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել գնալ երեխաների հետևից:

«Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն մեկս, ով որտեղ կարողացել է, պատսպարվել է: Կապ չկա, չենք կարողանում զանգահարել միմյանց: Սպասում ենք հրետակոծության ավարտին, որպեսզի կարողանանք գնալ երեխաների հետևից»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ