Ստեփանակերտը ռմբակոծվում է
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկար է հրապարկել Ստեփանակերտի առավոտյան ռմբակոծությունից:
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկար է հրապարկել Ստեփանակերտի առավոտյան ռմբակոծությունից:
Քիչ առաջ Ստեփանակերտի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրետակոծել են Արեշ թաղամասը, հայտնում է «Արցախինֆո» տելեգրամյան ալիքը։ Առնվազն երեք տուն ավերվել է, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն առայժմ չկա։ «Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ […]
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հիմնական խնդիրները մոտ են ավարտին»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Այն ռազմական թիրախները, որոնք մենք ավելի վաղ մատնանշել էինք, արդեն վնասազերծված են։ Իսկ հետո, ինչպես և նախատեսված է, գործողությունները կշարունակվեն նպատակային, ավելի սահմանափակ մասշտաբով»,- ասել է նա։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական […]
Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը: Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել գնալ երեխաների հետևից: «Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն […]
Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից։ «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և […]
Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]





























