14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկիններին ու ներկաներին հավասարաչափ մեղադրելը նույնն է,եթե Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։ Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։ Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։ Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ էրատոն։ Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։ Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։ Ու […]

Ադրբեջանը Կարմիր Խաչի համար Ստեփանակերտից Հայաստան ճանապարհ կբացի Կապան-Գորիս հատվածով

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։ «Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։ Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։

Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ. Երևանը մնում է դաշնակից. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։ «Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և […]

Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ է հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ», – այլ հարցերի չպատասխանելով հայտնել է Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի