27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկիններին ու ներկաներին հավասարաչափ մեղադրելը նույնն է,եթե Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։

Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։

Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։

Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ էրատոն։

Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։

Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։

Ու այսքանից հետո դեռ հավասարության նշան եք դնում ներկայի ու նախկինի միջեւ։

2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք։

Մեռա խնդրելով, ասողին լսող էր պետք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ