Փաշինյանը ելույթ է ունենում եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։ Նա նշել է, որ վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել։ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ […]
«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով: «Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում. 1. Արտաքին և ներքին […]
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․ «Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», – նշել է օմբուդսմենը և հիշեցրել, որ Խաչատրյանին […]
Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։ MediaHub-ը կապ է […]
Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, մնացած բոլորին տեղաբաշխել ենք», – ասաց Սանոսյանը։
Հայաստանում շատ կարևոր բան է տեղի ունեցել, կառավարությունում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ: «Սա նաև ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի […]
«ՀայաՔվե»-ն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքել է և այսօր ԱԺ է մուտքագրում կից նախագիծը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է արդիական մնում այս օրենքի նախագիծը։ Կարծում ենք, որ արդիական է և հետևյալ […]
Չէր կարող Արցախի շահերը ՀՀ-ի շահերից գերակա լինել, և ողբերգական իրադարձություների շարքը դա ապացուցեց. Factor TV-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Աղետի պարագայում մենք ունեցանք մի պետական համակարգ, որը աղետի հետևանքների մինիմալիզացիայով է զբաղվում», – ասել է նա։ Գուրգեն Արսենյանը նշել է, որ ՀՀ քաղաքական և պետական այրերը պետք […]





























