20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։

Վարչապետը հայտարարեց, թե երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը, ՀԱՊԿ-ը, Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները միայնակ թողեցին ՀՀ-ին։

«Բայց Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել ՀՀ անկախության, ինքիշխանության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, ու կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե հակառակը», – ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ